Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հույսի երեք խաղ

Հույսի երեք խաղ
25.01.2013 | 14:15

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտին է մոտենում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող խոշոր մրցաշարը: Սկսելով բավականին անհաջող (առաջին չորս տուրից հետո երեք ոչ-ոքի և մեկ պարտություն) մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, այնուամենայնիվ, հիշեց, որ մի ողջ ազգ համակ ուշադրություն դարձած հետևում է իր մրցելույթին, ու նրա սպասումները չարդարացնելու իրավունք չունի: Հաջորդած վեց պարտիաներում նրան հաջողվեց շահել չորս մարտ, երկուսն ավարտել ոչ-ոքի, ինչի արդյունքում նրա անվան դիմաց արդեն գրանցված է վեցուկես միավոր: Նույնքան միավոր ունեն նաև աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան, ովքեր մեր գրոսմայստերի հետ կիսում են երկրորդ-չորորդ տեղերը: ՈՒթ միավորով աղյուսակը վստահորեն գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջին երեք տուրում Արոնյանի մրցակիցներն են լինելու Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Անիշ Գիրին:
Մրցաշարի Բ խմբում բարձրակարգ խաղ է ցույց տալիս մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը: Տասը տուրից հետո Սերգեյ Մովսիսյանն ունի յոթ միավոր, և միայն լրացուցիչ գործակիցների հաշվին է առաջին տեղը զիջում Ռիչարդ Ռապպորտին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ